Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

  • 12-01-2022 17:31:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
 
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վերոնշյալ ճանապարհով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն

Նոյյան Տապան. հյուրն է Արա Ղարագյոզյանը
17-01-2022 14:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Արա Ղարագյոզյանը

Նոյյան Տապան. հյուրն է Ազատ Շահբազյանը
17-01-2022 15:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Ազատ Շահբազյանը