Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցուցանիշ է գրանցվել. ԱՀԿ

Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցուցանիշ է գրանցվել. ԱՀԿ

  • 12-01-2022 18:00:20   | Երկիր  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ողջ աշխարհում ավելի քան 15 մլն մարդ է վարակվել կորոնավիրուսով անցյալ շաբաթվա ընթացքում: Սա ռեկորդային ցուցանիշ է համավարակի ողջ ժամանակահատվածի համար:
 
Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեղեկագրում, փոխանցում է Հայկական ժամանակը
 
Հունվարի 3-9-ի համեմատ անցյալ շաբաթ վարակվածների թիվն աճել է 55 տոկոսով, միևնույն ժամանակ մահացության մակարդակը գրեթե նույնն է մնացել:
 
Վարակվածության տվյալների աճի մասին տեղեկություն է ստացվել ԱՀԿ 6 տարածաշրջանից, միայն Աֆրիկայում է 11 տոկոսով նվազում նկատվել: Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանում վարակման նոր դեպքերի ամենամեծ աճն է գրանցվել՝ 418 տոկոսով, հաջորդիվ հետևում է Խաղաղ օվկիանոս արևմտյան շրջանը՝ 112 տոկոսով:
 
Միևնույն ժամանակ մահվան ելքով դեպքերի թիվն աճել է Աֆրիկայում՝ 84 տոկոսով, Ամերիկայում՝ 26 տոկոսով, մինչդեռ Եվրոպայում նվազել է 10 տոկոսով, Հարավարևելյան Ասիայում՝ 6 տոկոսով, Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում՝ 11 տոկոսով: Ընդհանուր առմամբ, մեկ շաբաթում ԱՀԿ-ն 15 154 666 հաղորդում է ստացել կորոնավիրուսով վարակումների և 43 461 հաղորդում՝ մահերի մասին:
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը

Նոյյան Տապան. հյուրն է Արա Ղարագյոզյանը
17-01-2022 14:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Արա Ղարագյոզյանը

Նոյյան Տապան. հյուրն է Ազատ Շահբազյանը
17-01-2022 15:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Ազատ Շահբազյանը