Երևանում հայտնաբերվել է հայտնի բանկերից մեկի վարչության պետի տեղակալի դին


Երևանում հայտնաբերվել է հայտնի բանկերից մեկի վարչության պետի տեղակալի դին

  • 12-01-2022 19:08:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Այսօր՝ հունվարի 12-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Նժդեհի փողոցում՝ Շենգավիթի թաղապետարանի հարևանությամբ գտնվող բարձրահարկ շենքի փողոցային հատվածում՝ «Հայէկոնոմբանկ»-ի մասնաճյուղի դիմաց, տղամարդու դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության  4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի  գլխավորությամբ: Պարեկներ Նարեկ Սուքեյանը և Անդրանիկ Հարությունյանը  սահմանազատել են տարածքը և այս պահին տեղում աշխատում է  Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  Շենավիթի քննչական բաժնի խումբը՝  բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի, հատկապես կարևոր գործերով քննիչ Նարեկ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ,  52-ամյա  Ա. Ղ.-ն էր, ով աշխատում է Հայաստանում հայտնի բանկերից մեկում՝ պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետի տեղակալ:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝  դիակի դատաբժշկական: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը