Երեկ զոհված Արթուր Մխիթարյանը Գյումրիից էր, հայրը նույնպես զինվորական է

Երեկ զոհված Արթուր Մխիթարյանը Գյումրիից էր, հայրը նույնպես զինվորական է

  • 12-01-2022 19:36:54   | Շիրակի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Երեկ հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմի սադրանքի հետևանքով զոհված Արթուր Արտյոմի Մխիթարյանը ծնունդով Գյումրիից է: 20-ամյա զինվորը 2021 թվականի մարտի 10-ին էր զորակոչվել բանակ: Ծառայության էր անցել Գեղարքունիքի մարզի Վարդենիս գյուղում:
 
Դպրոցն ավարտելուց հետո Արթուրը ընդունվել էր Գյումրու թիվ 4 արհեստագործական ուսումնարան: Այն ավարտելուց հետո էլ՝ մեկնել ծառայության:
 
«Միշտ ասում էր՝ գնամ ծառայեմ գամ, պետք է պարտադիր բարձրագույն ուսում ստանամ: Իր մոտ երաժշտական ընդունակություններն էլ էին զարգացած, սիրում էր երգել ու բոլորին ուրախացնել»,- «Հայկական Ժամանակի» հետ զրույցում պատմեց Արթուրի կուրսղեկ Ալիկ Նազարյանը:
 
Չափից դուրս ընկերասեր ու հայրենասեր էր Արթուրը, ասում է Նազարյանը, ամեն պահի պատրաստ օգնելու, ձեռք մեկնելու: Իր մահվան լուրի հետ ոչ ոք դեռ չի կարողանում համակերպվել. «Ամեն ինչից ելք էր գտնում, պատրաստակամ հաղթահարում բոլոր դժվարությունները: Բառերով աննկարագրելի է իրեն կորցնելու ցավը»:
 
Ծառայության ընթացքում Արթուրի հետ կապը միշտ եղել է, պատմում է Նազարյանը, զանգել, զրուցել են միմյանց հետ: 2021 թվականի նոյեմբերին էլ եղել է վերջին տեսակցությունը, երբ Արթուրը 44-օրյա պատերազմից հետո արձակուրդ է եկել: «Զանգում էր ինձ միշտ բարձր տրամադրությամբ, ոգով: Ասում էր՝ ամեն ինչ լավ է: Իր ընկերներին էլ էր զանգահարում, խոսում բոլորի հետ: Երեկ էլ ընկերներն էին ինձ զանգահարել: Իրոք, էս ինչ զուլում է, չենք կարողանում հավատալ: Արթուրի քոլեջի ընկերներից երկուսը զոհվել էին 44-օրյա պատերազմի ժամանակ: Անորոշություն է հիմա, տեղս չեմ գտնում»,- նշում է նա:
 
Արթուր Մխիթարյանն ունի մեկ քույր և եղբայր: Հայրը պայմանագրային է:
 
Զոհված զինծառայողի հոգեհանգիստն այսօր է՝ հունվարի 12-ին, Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում: Հուղարկավորությունը վաղն է՝ հունվարի 13-ին:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը

Նոյյան Տապան. հյուրն է Արա Ղարագյոզյանը
17-01-2022 14:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Արա Ղարագյոզյանը

Նոյյան Տապան. հյուրն է Ազատ Շահբազյանը
17-01-2022 15:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Ազատ Շահբազյանը