Սպասվում են տեղումներ թաց ձյան տեսքով


Սպասվում են տեղումներ թաց ձյան տեսքով

  • 12-01-2022 19:51:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հանրապետության տարածքում` 
 
Հունվարի 12-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 13-14-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, 12-13-ը լեռնային և նախալեռնային, 14-ին բոլոր շրջաններում` ձյան տեսքով: Հունվարի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 
 
Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ:
 
Օդի ջերմաստիճանը 14-15-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
 
 
Երևան քաղաքում՝
 
Հունվարի 12-ի երեկոյան ժամերին, 13-ին, 14-ին սպասվում են տեղումներ և մառախուղ, 13-14-ը թաց ձյան տեսքով: Հունվարի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն