Ադրբեջանը հերթական զորավարժություններն է անցկացրել Նախիջևանում. ընթացքին հետևել են Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչները


Ադրբեջանը հերթական զորավարժություններն է անցկացրել Նախիջևանում. ընթացքին հետևել են Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչները

  • 12-01-2022 20:36:08   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ադրբեջանում ներքին զորքերի «Նախիջևան» առանձին օպերատիվ բրիգադը հատուկ մարտավարական զորավարժություններ է իրականացրել։ Այս մասին հայտնում է haqqin.az-ը:
 
Հատուկ տակտիկական վարժանքների սցենարի համաձայն՝ զենքի, զինամթերքի և պայթուցիկ նյութերի մաքսանենգության, թմրանյութերի վերամշակման և ապօրինի շրջանառությամբ զբաղվող կազմակերպված հանցավոր խմբին վնասազերծելու նպատակով Ներքին զորքերի «Նախիջևան» առանձին օպերատիվ բրիգադի հատուկ ջոկատայինները ձեռնարկել են հակաահաբեկչական գործողություն:
 
Զորավարժություններին հետևել են Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչները:
 
Աղբյուր` Փաստինֆո
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը