Փոխվել է մեքենայի գրանցման կամ վարորդական իրավունքի վկայականի հետ կապված գործողության կատարման հայտի հաստատման ձևը


Փոխվել է մեքենայի գրանցման կամ վարորդական իրավունքի վկայականի հետ կապված գործողության կատարման հայտի հաստատման ձևը

  • 12-01-2022 21:22:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ  տրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման) կամ վարորդական իրավունքի վկայականի հետ կապված գործողությունների կատարման նպատակով https://roadpolice.am/ կայքում հերթագրման հայտի հաստատումը նախկինում SMS հաղորդագրության միջոցով ստանալու փոխարեն, այսուհետ կստանան հեռախոսազանգի միջոցով:
 
Հերթագրման ընթացակարգում այլ փոփոխություններ չեն արվել:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն