Հայտնաբերվել է ռազմական գործողությունների ևս մեկ մասնակցի մասունք. ԱԻՊԾ


Հայտնաբերվել է ռազմական գործողությունների ևս մեկ մասնակցի մասունք. ԱԻՊԾ

  • 13-01-2022 10:54:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Ռուսական խաղաղապահ առաքելության զորակազմը ԱԻ պետական ծառայությանն է փոխանցել հյուսիսարևելյան ուղղությունից (Մատաղիս) հայտնաբերված ևս մեկ զինծառայողի (ռազմական գործողությունների մասնակից) մասունք:
 
Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: 
 
Զինադադարից հետո որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված կամ փոխանցված աճյունների ու մասունքների ընդհանուր թիվը 1705 է:
 
Այս պահին տարվում են բանակցություններ, որոնողական աշխատանքները վերսկսելու կապակցությամբ: 
 
ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն