ՌԴ-ին եւ ՆԱՏՕ-ին չի հաջողվել մոտեցնել դիրքորոշումները դաշինքի ընդլայնման հարցում


ՌԴ-ին եւ ՆԱՏՕ-ին չի հաջողվել մոտեցնել դիրքորոշումները դաշինքի ընդլայնման հարցում

  • 13-01-2022 11:30:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Դեպի արեւելք ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում դիրքորոշումների մոտեցման չի հաջողվել հասնել Ռուսաստանի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի միջեւ Բրյուսելի բանակցությունների ընթացքում, սակայն տեղի Է ունեցել ուղղակի եւ անկեղծ «մտերմիկ» խոսակցություն՝ երկար ժամանակ երկխոսության բացակայությունից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
 
Հունվարի 12-ին Բրյուսելում տեղի Է ունեցել 2019 թվականից ի վեր առաջին Ռուսաստան- ՆԱՏՕ խորհրդի նիստը, որտեղ քննարկվել Է Ռուսաստանի համար անվտանգության երաշխիքների թեման: Ռուսաստանը ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի նիստում ներկայացրել Է ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play