Տոկաևը չեղարկել է արտակարգ դրությունը երեք շրջաններում

Տոկաևը չեղարկել է արտակարգ դրությունը երեք շրջաններում

  • 13-01-2022 11:45:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրի երեք խոշոր տարածքներում՝ Պավլոդարի, Արևմտյան Ղազախստանի և Հյուսիսային Ղազախստանի շրջաններում, չեղարկել է արտակարգ դրությունը: Ռեժիմը կդադարի գործել հունվարի 13-ից առավոտյան ժամը 7-ից:
 
Ղազախստանում հեղուկ գազի գնաճին հաջորդած զանգվածային անկարգությունների և բախումների կապակցությամբ հունվարի 4-ին Տոկաևը մինչև հունվարի 19-ն արտակարգ դրություն է սահմանել նախ Մանգիստաուի շրջանում, ապա` նախկին մայրաքաղաք և ամենախոշոր բնակավայր Ալմաթիում, և դրանից հետո էլ` ամբողջ երկրի տարածքում:
 
Տոկաևը հունվարի 5-ի երեկոյան ՀԱՊԿ երկրների օգնությունն է հայցել, ասելով, որ դա անհրաժեշտ է արյունահեղությունը դադարեցնելու և քաոսին վերջ տալու համար:
 
ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը հայտնել է, որ կառույցը խաղաղապահներ է գործուղելու Ղազախստան: Հունվարի 6-ին խաղաղապահ օպերացիան մեկնարկել է:
 
Երեկ Տոկաևը հայտարարել է, որ երկրում արդեն կայունություն է հաստատվել, ինչին մեծապես նպաստել է ՀԱՊԿ-ը:
 
Նրա փոխանցմամբ` ՀԱՊԿ խաղաղապահներն ավարտել են առաքելությունը, վաղվանից կմեկնարկի այդ ուժերի դուրսբերումը, որը կավարտվի տասնօրյա ժամկետում:
 
Արմեն Քոլոյան
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը

Նոյյան Տապան. հյուրն է Արա Ղարագյոզյանը
17-01-2022 14:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Արա Ղարագյոզյանը

Նոյյան Տապան. հյուրն է Ազատ Շահբազյանը
17-01-2022 15:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Ազատ Շահբազյանը