ՀԱՊԿ-ի խաղաղապահները սկսել են նախապատրաստվել Ղազախստանից ուժերի դուրսբերմանը

ՀԱՊԿ-ի խաղաղապահները սկսել են նախապատրաստվել Ղազախստանից ուժերի դուրսբերմանը

  • 13-01-2022 13:34:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
ՀԱՊԿ-ի երկրների խաղաղապահները ձեռնամուխ են եղել Ղազախստանից իրենց ուժերի դուրսբերման նախապատրաստմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:
 
«Ղազախստանի Հանրապետությունում ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումները, կատարելով առաջադրված խնդիրները, ձեռնամուխ են լինում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմա-տրանսպորտային ավիացիայի ինքնաթիռների մեջ տեխնիկայի ու նյութական միջոցների բեռնման նախապատրաստմանը եւ մշտական տեղաբաշխման կետեր վերադարձին»,-հաղորդել են գերատեսչությունում: «ՀԱՊԿ-ի խաղաղապահների վերադարձն իրենց երկրներ կազմակերպվելու Է ղազախական կողմի հետ փոխգործակցությամբ»,-հայտարարել են զինվորականները:
 
ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանի ուժայիններին են հանձնում երկրի հանգուցային օբյեկտների պահպանումը: Ավելի վաղ հաղորդվել Է, որ հինգշաբթի օրը՝ հունվարի 13-ին, պլանավորվել Է ՀԱՊԿ-ի ռազմական գերատեսչությունների ղեկավարների խորհրդի արտահերթ նիստը՝ տեսախորհրդաժողովի ռեժիմով: Ինչպես հայտնել Է ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զենեյտդինովը, նիստում կհաստատվի Ղազախստանից խաղաղապահների դուրսբերման կարգը:
 
Հունվարի 2-ին Ղազախստանում բռնկած բողոքի ակցիաներից հետո, որոնք վերաճեցին ուժայինների հետ բախումների, Ղազախստանի կառավարությունը հրաժարական տվեց, երկրի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը գլխավորեց Անվտանգության խորհուրդը եւ հանրապետությունում մինչեւ հունվարի 19-ը սահմանեց արտակարգ դրություն: Նա նաեւ դիմել Է ՀԱՊԿ-ի օգնությանը՝ «հաղթահարելու ահաբեկչական սպառնալիքը»: ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհուրդը որոշում ընդունեց հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան՝ երկրում իրադրությունը նորմալացնելու նպատակով: Տոկաեւի տվյալներով՝ երկիր Է ժամանել ՀԱՊԿ-ի 2030 խաղաղապահ եւ 250 միավոր տեխնիկա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը

Նոյյան Տապան. հյուրն է Արա Ղարագյոզյանը
17-01-2022 14:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Արա Ղարագյոզյանը

Նոյյան Տապան. հյուրն է Ազատ Շահբազյանը
17-01-2022 15:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Ազատ Շահբազյանը