ՏՊ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին․ կա զոհ


ՏՊ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին․ կա զոհ

  • 13-01-2022 14:18:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հունվարի 13-ին, ժամը 04:08-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետք-Երազգավորս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ։
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 66-րդ կմ-ին «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Հ․, ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե սյանը․ վարորդը տեղում մահացել է:
 
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին  և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
 
ՀՀ ԱԻՆ
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն