Հանրապետության մի շարք տարածքներում ձյուն է տեղում. կան փակ ավտոճանապարհներ

Հանրապետության մի շարք տարածքներում ձյուն է տեղում. կան փակ ավտոճանապարհներ

  • 13-01-2022 18:00:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունվարի 13-ին՝ ժամը 16։20-ի դրությամբ, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Մասիսի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Ճամբարակի, Վանաձորի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։
 
Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:
 
Աշոցքի տարածաշրջանում, Ջաջուռի և Քեթիի լեռնանցքներում բուք է։ Ձյան և բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար` դժվարանցանելի։ Ջաջուռի և Քեթիի լեռնանցքները դժվարանցանելի են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վերոնշյալ ճանապարհով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։
 
Ստեփանավան-Յաղդան-Այգեհատ, Օձուն-Արևածագ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն

Նոյյան Տապան. հյուրն է Արա Ղարագյոզյանը
17-01-2022 14:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Արա Ղարագյոզյանը

Նոյյան Տապան. հյուրն է Ազատ Շահբազյանը
17-01-2022 15:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Ազատ Շահբազյանը