ԱՄՆ կատարելիք այցին ընդառաջ Ալեն Սիմոնյանն ընդունել է դեսպան Թրեյսիին


ԱՄՆ կատարելիք այցին ընդառաջ Ալեն Սիմոնյանն ընդունել է դեսպան Թրեյսիին

  • 13-01-2022 17:49:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ԱՄՆ կատարելիք աշխատանքային այցին ընդառաջ հունվարի 13-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: 
 
Հանդիպմանը շոշափվել են հայ-ամերիկյան փոխգործակցության օրակարգային թեմաներ: Զրույցի ընթացքում նախանշվել են նաեւ ընթացիկ տարում իրականացվելիք համագործակցության ուղիները:
 
Մտքեր են փոխանակվել որոշ բնագավառներին առնչվող օրենսդրական  բարեփոխումների շուրջ:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն