Ադրբեջանցիներն առևանգել են Տեղ համայնքի հովվին. բանակցություններ են ընթանում


Ադրբեջանցիներն առևանգել են Տեղ համայնքի հովվին. բանակցություններ են ընթանում

  • 13-01-2022 19:54:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ռուս սահմանապահներին արդեն տեղեկացրել են հովվի առևանգման մասին։
 
Ադրբեջանցիներն առևանգել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի հովվին` Սուրիկ Մաթևոսյանին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց համայնքի աշխատակազմի քարտուղար Արտակ Բաղդագյուլյանը։
«Ռուս սահմանապահներին արդեն իսկ տեղյակ են պահել դեպքի մասին, և բանակցություններ են ընթանում նրան վերադարձնելու ուղղությամբ»,–ասաց Բաղդագուլյանը։
 
Նա նշեց, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 16։00-16։30-ի սահմաններում, սակայն մանրամասներ հայտնել չի կարող։ Ադրբեջանցիները քշել–տարել են նաև հովվի հոտը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը