Ինչպես են կազմակերպությունները ստուգելու այցելուների պատվաստված կամ թեստավորված լինելը

Ինչպես են կազմակերպությունները ստուգելու այցելուների պատվաստված կամ թեստավորված լինելը

  • 13-01-2022 20:50:43   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armlur.am Կորոնավիրուսի հետ կապված խստացումների վերահսկողություն է իրականացվում ստուգայցերի տեսքով: Ստուգայցերը շարունակելու են իրականացվել նաև հունվարի 22-ից հետո՝ նոր սահմանափակումների կիրարկման շրջանում. տեսչական մարմինը նույն խստացված ռեժիմով պետք է իրականացնի ստուգայցերը: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ Նոնա Հայրապետյանը:
 
Հիմնական սուբյեկտները պետք է լինեն հանրային սննդի օբյեկտները, գրադարանները, մշակույթի օջախները, թանգարանները, մարզասրահները, այսինքն՝ բոլոր այն ոլորտները, որոնք սահմանված են առողջապահության նախարարի հրամանով:
 
Նոնա Հայրապետյանն ընդգծեց, որ կազմակերպություններն այցելուների պատվաստված լինելը կամ ՊՇՌ թեստավորված լինելը ստուգելու համար սարքավորումներ ձեռք բերելու կարիք չեն ունենա, քանի որ ամբողջ տեղեկատվությունը ներկայացված է համապատասխան հավելվածում կամ թղթային տարբերակում, որտեղ առկա QR կոդը ամբողջական տեղեկատվություն է պարունակում:
 
«Կարծում եմ, որ չի լինի նույնականացման վտանգ»,- ասաց նա:
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը

Նոյյան Տապան. հյուրն է Արա Ղարագյոզյանը
17-01-2022 14:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Արա Ղարագյոզյանը

Նոյյան Տապան. հյուրն է Ազատ Շահբազյանը
17-01-2022 15:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Ազատ Շահբազյանը