Հայաստանից Ղազախստան մեկնած 100 խաղաղապահներն այսօր վերադառնում են հայրենիք


Հայաստանից Ղազախստան մեկնած 100 խաղաղապահներն այսօր վերադառնում են հայրենիք

  • 14-01-2022 10:53:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՀԱՊԿ խաղաղապահ  ստորաբաժանումները Հայաստանից, Տաջիկստանից և Ղրղզստանից դուրս են եկել Ալմաթիից և շարժվել դեպի իրենց մշտական տեղակայման վայրերը: Այս մասին հայտնում է TACC-ը:
 
Հայաստանից ժամանած ստորաբաժանումներն իրենց ռազմամեքենաներն ու անձնակազմը տեղավորել են  ՌԴ օդատիեզերական ուժերի երեք ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռներն ու  օդ բարձրացել Ալմաթիի օդանավակայանից։
 
Տաջիկ զինծառայողներն իրենց հերթին մեկնել են ռուսական մեկ Իլ-76 ինքնաթիռով՝ իրենց հետ տանելով նաև Ղազախստանի ռազմաուսումնական հաստատություններում սովորող իրենց կուրսանտներին։
 
Ղրղզստանի խաղաղապահները իրենց շարասյունով շարժվել են Ալմաթիի  ТЭЦ-2-ի տարածքից, որը նրանք հսկում էին իրենց պետության հետ սահմանային հատվածում։ Նրանք պետք է հաղթահարեն մոտ 250 կմ դեպի Ղրղզստանի տարածք։ Շարժակազմի կազմում են նաև Dajiang զրահամեքենաները։
 
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը սահմանափակ ժամկետով ուղարկվել են Ղազախստան՝ իրավիճակը կայունացնելու և կարգավորելու համար։ Խմբավորման կազմում ընդգրկված էին Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի զինված ուժերի ստորաբաժանումները։ Հայաստանի խաղաղապահ ստորաբաժանման կազմում 100 հայ զինծառայող էներառված:
 
2022 թվականի հունվարի 13-ին սկսվել է Ղազախստանի տարածքից խաղաղապահ զորախմբի աստիճանական դուրսբերումը, որը կտևի մի քանի օր։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ռուս դեսանտայինների առաջին ստորաբաժանումները երեկ  Ղազախստանից վերադարձել են Ռուսաստանի Դաշնություն չորս Իլ-76ՄԴ ինքնաթիռներով։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը