Մոսկովյան հյուրանոցում վերելակի վայր ընկնելու հետևանքով 2 հայաստանցի է մահացել


Մոսկովյան հյուրանոցում վերելակի վայր ընկնելու հետևանքով 2 հայաստանցի է մահացել

  • 14-01-2022 10:59:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Մոսկվայի «Պրեզիդենտ» հյուրանոցում վերելակի վայր ընկնելու հետևանքով երկու տղամարդ է մահացել, պարզվել է, որ նրանք Հայաստանի քաղաքացիներ են։Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը։
 
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել երեկ երեկոյան։ Երկու տուժածներն էլ բանվորներ են, նրանք հյուրանոցի անձնակազմի համար նախատեսված վերելակն էին վերանորոգում։
 
Արտակարգ պատահարի նախնական պատճառը անվտանգության կանոնների խախտումն է։
 
Լիլիթ Հարությունյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը