ԵԱՀԿ նախագահն առաջնահերթ է համարել ձգձգված հակամարտությունների խաղաղ կարգավորման որոնումները

ԵԱՀԿ նախագահն առաջնահերթ է համարել ձգձգված հակամարտությունների խաղաղ կարգավորման որոնումները

  • 14-01-2022 11:28:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն անհրաժեշտ է համարում հատուկ ուշադրություն դարձնել ԵԱՀԿ տարածքում անվտանգային իրադրության բարելավմանը՝ մասնավորապես նպաստելով տարածաշրջանային ու ձգձգված հակամարտությունների խաղաղ կարգավորման փնտրտուքներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Ռաուն խոսել է 2022 թվականին ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահության առաջնահերթությունները ներկայացնել ժամանակ:
 
«Ժամանակն է մեր ուշադրության կենտրոնում դնել մարդասիրական նկատառումները: Ամեն ձգձգված հակամարտության հետևում կան մարդիկ, ովքեր ամենաշատն են տառապում»,- ասել է Լեհաստանի ԱԳ նախարարը՝ ընդգծելով, որ ԵԱՀԿ-ում իրենց նախագահության ընթացքում առաջնահերթ է լինելու հակամարտությունից տուժած տարածքներում հասարակություններին, մասնավորապես հատուկ ուշադրության կարիք ունեցող խոցելի խմբերին աջակցության ցուցաբերումը:
 
Զբիգնև Ռաուն խոսել է նաև ԵԱՀԿ տարածքում փոխընկալման բարելավման ու լարվածության թուլացման անհրաժեշտության մասին: «Մենք կենտրոնանալու ենք շարունակաբար վատթարացող մթնոլորտում երկխոսության որակի բարելավման վրա»,- ասել է նա:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը

Նոյյան Տապան. հյուրն է Արա Ղարագյոզյանը
17-01-2022 14:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Արա Ղարագյոզյանը

Նոյյան Տապան. հյուրն է Ազատ Շահբազյանը
17-01-2022 15:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Ազատ Շահբազյանը