ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. ՀՀ ԱԻՆ
14-01-2022 11:51:22 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը և Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածը։
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը (փակ է կցորդիչով բեռնատարների համար), Սյունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի մարզի Ապարանի (բուք է) միջհամայնքային, Լոռու մարզի Սպիտակ և Շիրակի մարզի Գյումրի քաղաքների ավտոճանապարհները։
Սյունիքի և Վայոց ձորի (բացառությամբ Եղեգնաձոր քաղաքի) մարզերում տեղում է ձյուն։
Լոռու և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։
Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում բուք է:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։