ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ԱՄՆ

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ԱՄՆ

  • 14-01-2022 12:04:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 15-20-ն աշխատանքային այցով կգործուղվի Վաշինգտոն: ԱԺ նախագահի համապատասխան կարգադրությունը հրապարակվել է խորհրդարանի պաշտոնական կայքում:
 
Ըստ կարգադրության՝ պատվիրակության կազմում ընդգրկված են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պատգամավոր Մարիա Կարապետյանը,  «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը և մի խումբ աշխատակիցներ ԱԺ աշխատակազմից:
 
Հիշեցնենք՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մեկ այլ կարգադրության համաձայն՝ հունվարի 17-20-ն Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կկատարի ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը

Նոյյան Տապան. հյուրն է Արա Ղարագյոզյանը
17-01-2022 14:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Արա Ղարագյոզյանը

Նոյյան Տապան. հյուրն է Ազատ Շահբազյանը
17-01-2022 15:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Ազատ Շահբազյանը