Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունները ժամանել են Մոսկվա


Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունները ժամանել են Մոսկվա

  • 14-01-2022 12:52:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունները ժամանել են Մոսկվա՝ Ռուսաստանի արտգործնախարարության ընդունելությունների տուն, որտեղ այսօր տեղի կունենա հայ-թուրքական բանագնացների առաջին հանդիպումը՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցով, հայտնում է «Նովոստի» գործակալությունը։
 
Հանդիպումը անցկացվում է Մոսկվայում՝ հայկական կողմի ցանկությամբ։
 
Երևանն ու Անկարան դեկտեմբերին հայտարարեցին, թե պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
 
Բանակցությունները հյուրընկալող երկրի՝ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը երեկ հայտնել է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը տեղի կունենա առանց ռուսական կողմի մասնակցության։ Մարիա Զախարովան միաժամանակ ասել է, թե Մոսկվան սատարում է երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play