Զախարովան պատասխանել է Ղազախստանում առկա իրավիճակի վերաբերյալ Թուրքիայի նախագահի խորհրդականի մեկնաբանությանը


Զախարովան պատասխանել է Ղազախստանում առկա իրավիճակի վերաբերյալ Թուրքիայի նախագահի խորհրդականի մեկնաբանությանը

  • 14-01-2022 13:15:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոշտ պատասխան է տվել Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Իսհան Շեների «Ղազախստանի օկուպացիայի մասին» խոսքերին: 
 
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ru.euronews.com-ը: 
 
Զախարովան նշել է, որ մարդիկ, ովքեր այդպես են մտածում, չեն հարգում Ղազախստանի հանրապետության ինքնիշխանությունը և չեն գիտակցում այդ պետության անկախությունը։ 
 
«Իսհան Շեները Ղազախստանի Հանրապետությունը բնութագրում է որպես երկիր, որը նախ, ինչպես ինքն է ասել, ազատվել է «խորհրդային ճնշումից», իսկ այժմ «որոշ ուժեր, իբր, կրկին սպառնում են նրան անիմաստ լծի տակ դնել»,- Շեների մտքերը վերարտադրել է Զախարովան և նշել, որ թուրք պաշտոնյայի շուրթերից Ղազախստանի, թե՛ խորհրդային, թե՛ նորագույն պատմության նման մեկնաբանությունը, մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում: 
 
Միաժամանակ, դիվանագետը պարզաբանել է, որ Շեների հայտարարություններում Ռուսաստանի Դաշնության դեմ ուղիղ մեղադրանքներ չկան Ղազախստանի օկուպացիայի վերաբերյալ, սակայն հավելել է, որ նման հայտարարությունները չեն համապատասխանում ռուս-թուրքական բարեկամության ոգուն: 
 
Զախարովայի խոսքով՝ Ղազախստանի հետ կապված Ռուսաստանի գործողությունները հիմնված են Ղազախստանի ինքնիշխանության ըմբռնման վրա։ 
 
«Մեր երկիրը ելնում է նրանից, որ Ղազախստանն ինքնիշխան, անկախ պետություն է, նրան կարելի է օգնել, զարգացնել հարաբերությունները, աջակցել»,- ասել է նա։ 
 
Ղազախստանն անդամակցում է Թյուրքական պետությունների կազմակերպությանը, որը ստեղծվել է 2009 թվականին։
 
Ավելի վաղ Շեները մեկնաբանել էր Ղազախստանում տիրող իրավիճակը՝ այն անվանելով սադրանք Թյուրքական պետությունների կազմակերպության դեմ և ասել, որ երկիրը գտնվում է «օկուպացիայի տակ»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play