Վրացական օղի և թեյ են առաջարկել հովվին. ոչխարները վերադարձնելու ուղղությամբ բանակցություններ են ընթանում
14-01-2022 13:45:51 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Հովիվի հետ ամեն բան կարգին է: Մեր կողմ վերադարձնելուց հետո նա զննության է ենթարկվել, բռնության հետքեր չկան: Ադբեջանցիները վրացական օղի ու թեյ են այնտեղ առաջարկել:
Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Տեղ համայնի ղեկավար Դավիթ Ղուլունցը:
Հիշեցնենք, որ երեկ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչ հովիվը հայտնվել է ադրբեջանական կողմում: Վերջինս հոտը արոտավայր է տարել և հայտնվել նշված տարածքում։ Միջադեպը գրանցվել է Արավուս -Խնածախ գյուղերի արոտավայրում, որ ադրբեջանական դիրքերից մոտ 100 մետրի վրա է: Հովվիվը երեկ ռուսական կողմի միջնորդությամբ վերադարձվել է հայկական կողմին:
Ղուլունցը հայտնեց, որ հովվի հետ ադրբեջանական կողմ են անցել մոտ 300 ոչխար, սակայն նրանք հերքում են այդ փաստը:
«Մենք, որպես ապացույց նկար ենք ուղարկել ադրբեջանական կողմին, հիմա բանակցություններ ենք վարում, սակայն կարծում ենք՝ բանակցությունները արդյունք կտան»,-ասաց համայնքապետը:
Համայնքապետը նկատեց՝ հովիվը շփոթվել, խառնել է ճանապարհը, այդ պատճառով հայտնվել է ադրբեջանական կողմում: