Վրացական օղի և թեյ են առաջարկել հովվին. ոչխարները վերադարձնելու ուղղությամբ բանակցություններ են ընթանում


Վրացական օղի և թեյ են առաջարկել հովվին. ոչխարները վերադարձնելու ուղղությամբ բանակցություններ են ընթանում

  • 14-01-2022 13:45:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Հովիվի հետ ամեն բան կարգին է: Մեր կողմ վերադարձնելուց հետո նա զննության է ենթարկվել, բռնության հետքեր չկան: Ադբեջանցիները վրացական օղի ու թեյ են այնտեղ առաջարկել: 
 
Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Տեղ համայնի ղեկավար Դավիթ Ղուլունցը:
 
Հիշեցնենք, որ երեկ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչ հովիվը հայտնվել է ադրբեջանական կողմում: Վերջինս հոտը արոտավայր է տարել և հայտնվել նշված տարածքում։ Միջադեպը գրանցվել է Արավուս -Խնածախ գյուղերի արոտավայրում, որ ադրբեջանական դիրքերից մոտ 100 մետրի վրա է:  Հովվիվը երեկ ռուսական կողմի միջնորդությամբ վերադարձվել է հայկական կողմին: 
 
Ղուլունցը հայտնեց, որ հովվի հետ ադրբեջանական կողմ են անցել մոտ 300 ոչխար, սակայն նրանք հերքում են այդ փաստը: 
 
«Մենք, որպես ապացույց նկար ենք ուղարկել ադրբեջանական կողմին, հիմա բանակցություններ ենք վարում, սակայն կարծում ենք՝ բանակցությունները արդյունք կտան»,-ասաց համայնքապետը:
 
Համայնքապետը նկատեց՝ հովիվը շփոթվել, խառնել է ճանապարհը, այդ պատճառով հայտնվել է ադրբեջանական կողմում: 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը