Դեսպան Ավետիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Իսպանիայի թագավորին․ՀՀ ԱԳՆ


Դեսպան Ավետիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Իսպանիայի թագավորին․ՀՀ ԱԳՆ

  • 14-01-2022 15:05:17   | Ադրբեջան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հունվարի 13-ին Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Սոս Ավետիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Իսպանիայի թագավոր Ֆելիպե 6-րդին։
 
Հանդիսավոր արարողությանը հետևած առանձնազրույցի ընթացքում դեսպան Ավետիսյանն ու Իսպանիայի թագավորն անդրադարձել են հայ-իսպանական երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակին, կարևորել դրանց հետագա զարգացումը, ինչպես նաև՝ բարձր գնահատել Իսպանիայում բնակվող հայ համայնքի դերը երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերն ամրապնդելու գործում։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն