Մոսկվան դիմել է հայ, թուրք, ադրբեջանցի գործընկերներին, որ Վրաստանին բացատրեն «3+3»-ի առավելությունները

Մոսկվան դիմել է հայ, թուրք, ադրբեջանցի գործընկերներին, որ Վրաստանին բացատրեն «3+3»-ի առավելությունները

  • 14-01-2022 15:30:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը համոզված է, որ Հարավային Կովկասում թշնամական գործողությունների դադարեցումը և տրանսպորտային բոլոր ուղիների ապաշրջափակումը՝ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, բացելու է հնարավորություններ, որոնցում հետաքրքրված են տարածաշրջանի բոլոր երկրները՝ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Ռուսաստանի արտգործնախարարն այդ մասին ասել է իր ամենամյա ամփոփիչ ասուլիսի ժամանակ՝ խոսելով Հարավային Կովկասի հարցերին նվիրված «3+3» խորհրդակցական ձևաչափի մասին:
 
Լավրովը ընդգծել է, որ Վրաստանի միացումը «3+3»-ին չի պարտավորեցնելու Թբիլիսիին փոխել իր քաղաքական դիրքորոշումները:
 
«Մենք կարող ենք պայմանավորվել, որ այդ ձևաչափի շրջանակներում քննարկում ենք բացառապես այն թեմաները, որոնք հետաքրքրում են բոլոր մասնակիցներին», - ասել է Սերգեյ Լավրովը՝ հավելելով, թե քանի որ Մոսկվան դիվանագիտական հարաբերություններ չունի Թբիլիսիի հետ, այդ պատճառով շատ հնարավորություններ չունի բացատրելու վրացական կողմին փոխգործակցության նշված ձևաչափի առավելությունները: Այդ պատճառով Ռուսաստանը այդ հարցով դիմել է հայ, թուրք և ադրբեջանցի գործընկերներին, որպեսզի նրանք վրացի հարևաններին փոխանցեն այդ միտքը:
 
Լավրովի խոսքով՝ Վրաստանի շահերից է բխում առանց նախապայմանների «3+3»-ին միանալը:
 
Հարավային Կովկասում համագործակցության վեցակողմ հարթակ ստեղծելու նախաձեռնությամբ հանդես են եկել Թուրքիայի նախագահ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Ալիևը: «3+3» ձևաչափով տարածաշրջանային խորհրդակցական հարթակի առաջին հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ա. Ռուդենկոյի, Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Խ. Խալաֆովի, Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վ. Գևորգյանի, Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ Ս. Օնալի և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրեն Ա. Հագիգիանի համանախագահությամբ: Վրաստանը հայտարարել է, որ չի մասնակցելու «3+3»-ի հանդիպումներին:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը

Նոյյան Տապան. հյուրն է Արա Ղարագյոզյանը
17-01-2022 14:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Արա Ղարագյոզյանը

Նոյյան Տապան. հյուրն է Ազատ Շահբազյանը
17-01-2022 15:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Ազատ Շահբազյանը