ՌԴ-ն Ադրբեջանին կփոխանցի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի վերաբերյալ ՀՀ-ի առաջարկները


ՌԴ-ն Ադրբեջանին կփոխանցի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի վերաբերյալ ՀՀ-ի առաջարկները

  • 14-01-2022 16:50:17   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ռուսաստանը Ադրբեջանին կփոխանցի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի վերաբերյալ Հայաստանի առաջարկները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
 
«Երեկ ես շփվել եմ հայ գործընկերոջ հետ, ով նոր առաջարկներ ունի: Մենք դրանք փոխանցելու ենք Բաքվին: Պետք է այնպես անենք, որ հանձնաժողովը հնարավորինս շուտ աշխատի», – ասել է նա:
 
Լավրովը հավելել է, որ արդյունավետ կլինի ստեղծել այդ հանձնաժողովը՝ օրակարգում ներառելով այն հարցերը, որոնք պետք է լուծել առաջնահերթ կարգով:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը