«Ռուս խաղաղապահների առաքելության վրա ստվեր գցելու փորձ»․ Ով է շրջանառության մեջ դրել այս հիմար թեզը


«Ռուս խաղաղապահների առաքելության վրա ստվեր գցելու փորձ»․ Ով է շրջանառության մեջ դրել այս հիմար թեզը

  • 14-01-2022 18:00:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 Lragir.am-ը գրում է. 
 
Բաքվի հանցախմբի հերթական սադրանքներին ՀՀ եւ Արցախի պաշտոնական եւ կիսապաշտոնական, ինչպես նաեւ ռուսամորմոք շրջանակները հերթական անգամ արձագանքեցին «ռուսական խաղաղապահ առաքելության վրա ստվեր գցելու, այն կասկածի տակ դնելու» տեսանկյունից։ Երբեմն տպավորություն է, որ այս շրջանակներին ռուս խաղաղապահների հեղինակությունն ավելի շատ է անհանգստացնում, քան հայ բնակչության, հայ զինվորների կյանքը։
 
Հայաստանի դեմ հոգեբանական պատերազմի տրամաբանության մեջ լիովին տեղավորվող թեզ, որն անմիջական շարունակությունն է «Արցախում տեղի ունեցավ թուրք-ադրբեջանական ագրեսիա, ռուսները միջամտեցին եւ փրկեցին» վարկածի։ Ոչինչ, որ ՌԴ առաջին դեմքերը՝ Պուտինը, Շոյգուն, Լավրովը, ինչպես նաեւ պաշտոնական այլ շրջանակներ խոստովանել են Հայաստանի դեմ թուրքերի հետ միասին պատերազմի եւ «հետպատերամյա կարգավորման» նախապատրաստումն ու իրագործումը։
 
«Կարիբյան ճգնաժամեր» հրահրելու եւ դրանք «կարգավորելու» հնարքը Մոսկվայի քաղաքական ավանդույթն է։ Ուկրաինայի, Ղազախստանի օրինակները մեր աչքի առջեւ են։ Արցախի պարագային ռուսական զորքը կարող էր մուտք գործել միայն պատերազմի դեպքում՝ հայերի երաշխավորված պարտության պայմանով, ինչն էլ իրագործվեց Մոսկվա-Անկարա համաձայնություններով։ Հենց այս կտրվածքով էլ պետք է դիտարկել ռուսական զորքի ներկայությունը եւ խնդիրներն Արցախում։ Ռուսական զորքի ներկայությունը երաշխիք է Բաքվին հայկական հնարավոր ռեւանշը բացառելու, ինչպես նաեւ Արցախի խնդրի քաղաքական կարգավորումը միջազգային լեգիտիմ կառույցներում թույլ չտալու հարցում։ Այս մասին նույնպես բազմիցս հայտարարել են ՌԴ առաջին դեմքերը։ Մնացածը հեքիաթներ են՝ հյուսված Կրեմլի կոյուղատարներում՝ սեփական պատասխանատվությունը եւ ռուս-թուրքական ոճիրը քողարկելու համար։
 
«Ռուսական խաղաղապահ առաքելության վրա ստվեր գցելու, այն կասկածի տակ դնելու» թեզը հենց այն է, ինչ պետք է Բաքվին ու Մոսկվային․ առաջինն անում է իր գործը, երկրորդն ազատվում է պատասխանատվությունից, այդ մեխանիզմով Հայաստանին պարտադրելով սահմանազատում, միջանցքներ, «Ադրբեջանի» լեգալացում որպես պետություն եւ այլն։ Թեեւ, ՌԴ-ն որպես Մինսկի խմբի անդամ եւ որպես եռակողմ հայտարարության հեղինակ ու երաշխավոր՝ ուղիղ պատասխանատվություն է կրում ամեն մի միջադեպի համար։ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո տեղի ունեցած սադրանքները որեւէ հետեւանք ունեցե՞լ են Բաքվի համար, պատասխանատվության առումով։
 
Ռուս խաղաղապահների հեղինակության մասին պետք է մտածի Մոսկվան, ոչ թե հայերը։ Պահանջներ չդնելով Մոսկվայի առջեւ եւ շարունակելով դարդոտել խաղաղապահների հեղինակությունից՝ ճանապարհ է բացվում Բաքվի նոր սադրանքների ու հայկական նոր կորուստների համար։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը