Ապարան-Միրաք ավտոճանապարհին, Աշոցքի տարածաշրջանում բուք է. որոշ ճանապարհներին առկա է մերկասառույց


Ապարան-Միրաք ավտոճանապարհին, Աշոցքի տարածաշրջանում բուք է. որոշ ճանապարհներին առկա է մերկասառույց

  • 14-01-2022 18:11:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունվարի 14-ին՝ ժամը 16։30-ի դրությամբ, Աշոցք-Բավրա ավտոճանապարհը, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Ապարան-Միրաք ավտոճանապարհին, Աշոցքի տարածաշրջանում բուք է։
 
Ախուրյանի, Ապարանի, Թումանյանի, Սիսիանի տարածաշրջաններում, Վանաձոր-Դիլիջան, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին, Սպիտակի, Ստեփանավանի և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
 
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն