Ռուսաստանը բացատրություն է պահանջել Թուրքիայից ՀԱՊԿ-ի մասին Էրդողանի օգնականի խոսքերի համար
14-01-2022 18:36:46 | Ռուսաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Մոսկվան Անկարայից պարզաբանում է պահանջել՝ կապված Թուրքիայի նախագահի օգնականի՝ Ղազախստանում ՀԱՊԿ ուժերի կիրառման մասին հայտարարության հետ:
«ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով 2021 թվականին ռուսական դիվանագիտության արդյունքներին նվիրված ասուլիսում, գրում է Հայկական ժամանակը:
«Անկարայում, մեղմ ասած, անհասկանալի հայտարարություն է արվել նախագահ Էրդողանի խորհրդականներից մեկի կողմից, որը պարզապես դատապարտել է Ղազախստանի գործողությունները՝ կապված ՀԱՊԿ-ի օգնությանը դիմելու հետ: Մենք խնդրել ենք մեր թուրք գործընկերներին բացատրել՝ ինչ է դա նշանակում»,- ասել է ռուս նախարարը: