ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ՀՀ-ի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպման արդյունքների մասին

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ՀՀ-ի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպման արդյունքների մասին

  • 14-01-2022 20:31:13   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը Մոսկվայում հունվարի 14-ին կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվել են երկխոսությունը վարել կառուցողական ու ապաքաղաքական առանցքով, որպեսզի գտնեն ընդհանուր եզրեր։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳ նախարարությունը:
 
«Կողմերը պատրաստակամություն են ցուցաբերել երկխոսություն վարել կառուցողական, ապաքաղաքական առանցքով, բաց ոգով ու միտված գործնական արդյունքի ՝շարժվելով փոքր քայլերով՝ պարզից բարդի անցնելու ճանապարհով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ընդհանուր եզրեր գտնել՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների, ի շահ տարածաշրջանի կայունության ու տնտեսական բարգավաճման»,- ասվում է հայտարարության մեջ։
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը