Ալեքսանդր Ազարյանն ընտրվել է դատավորների միության նախագահ

Ալեքսանդր Ազարյանն ընտրվել է դատավորների միության նախագահ

  • 14-01-2022 21:00:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Դատավորների միության նախագահ է ընտրվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը, գրում է Հայկական ժամանակը
 
Այսօր տեղի է ունեցել դատավորների ընդհանուր ժողովը, որից հետո մեկնարկել էր միության ժողովը  օրակարգային երկու հարցով. դրանք են՝ միության նախագահի և երկու տեղակալների ընտրությունը։
 
Դատավորների միության նախագահի պաշտոնում առաջադրվել էին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը և Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը: Ազարյանն ընտրվել է 189 դատավորներից  139-ի ձայներով:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը