Ռուսաստանը սկսե՞ց Ուկրաինայի դեմ գործողությունները

Ռուսաստանը սկսե՞ց Ուկրաինայի դեմ գործողությունները

  • 15-01-2022 11:06:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Հինգշաբթի հակերային հարձակման են ենթարկվել Ուկրաինայի պետական հաստատությունների ինտերնետային կայքերը, մասնավորապես՝ թիրախում հայտնված հաստատությունների շարքում են Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը, նախարարների խորհուրդը, ինչպես նաեւ անվտանգության եւ պաշտպանության խորհուրդները:
 
Սպիտակ տան ու Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ տեղյակ են Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման ժամկետներին, եւ որ Մոսկվան կարող է ներխուժման համար առիթներ ստեղծել։
 
Իր հերթին, ռուսական փորձագիտական շրջանակները նույնպես խոսում են այն մասին, որ ամեն ինչ պատրաստ է Ուկրաինայի դեմ գործողություններ սկսելու համար։ Նրանք նույնպես նշում են, որ հնարավոր են Մոսկվայի կողմից որոշակի գործողություններ ներխուժման առիթ ստեղծելու համար։ Մասնավորապես, սադրանքներ Ռուսաստանի քաղաքներում, որոնք կբարդվեն Ուկրաինայի հատուկ ծառայությունների վրա։ Դա դժվար չէ անել, նկատի առնելով Ուկրաինայի պետական համակարգում եւ հատկապես ուժային կառույցներում ռուսական ագենտուրայի լայն ներկայացվածությունը։
 
Արդյոք Ուկրաինայի պետական հաստատությունների դեմ հակերային հարձակումներն այս գործողությունների սկիզբն են։ Փորձագետները նշում են, որ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի կողմից ռուսական պահանջների կտրուկ մերժումից հետո Կրեմլին այլ բան չի մնում, քան Ուկրաինայի դեմ գործողությունները, որոնք կարող են լինել նաեւ հեռահար հարվածների տեսքով։ Նշվում է նաեւ ժամկետը՝ մինչեւ մարտ ամիս։
 
Ուկրաինայի դեմ ՌԴ գործողությունները՝ ուկրաինացի զինվորականների պատանդառումներից մինչեւ հիբրիդային ու ռազմական գործողություններ, նման են Հայաստանի դեմ իրագործվող քաղաքականությանը։ Մոսկվան Հայաստանի դեմ գործում է ուղիղ եւ միջնորդավորված՝ Բաքվի ու Անկարայի միջոցով՝ աշխատանքի հստակ բաժանմամբ, իսկ Ուկրաինայի դեպքում արանքում թուրք չկա։ Ուկրաինայի դեմ ՌԴ ռազմական գործողություններն անմիջական ազդեցություն են ունենալու Հայաստանի վրա։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը

Նոյյան Տապան. հյուրն է Արա Ղարագյոզյանը
17-01-2022 14:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Արա Ղարագյոզյանը

Նոյյան Տապան. հյուրն է Ազատ Շահբազյանը
17-01-2022 15:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Ազատ Շահբազյանը