«Նյարդերդ չեն դիմանում»․ Մյասնիկովին զայրացրել է «Օմիկրոնի» վերաբերյալ վիճակագրությունը


«Նյարդերդ չեն դիմանում»․ Մյասնիկովին զայրացրել է «Օմիկրոնի» վերաբերյալ վիճակագրությունը

  • 15-01-2022 11:43:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Հայտնի բժշկի խոսքով` ամերիկյանը վիճակագրությունը ստիպում է միայն մեկ բան անել։
 
Արևմուտքում կորոնավիրուսի «Օմիկրոն» մանէահիմքի պատճառով «թեստերի կարուսել» են կազմակերպել, ինչը խեղաթյուրում է վարակի տարածման հետ կապված իրավիճակի ընկալումը։ Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը նման կարծիք է հայտնել Վլադիմիր Սոլովյովի հետ «Полный контакт» հաղորդման եթերում:
 
Բժիշկի խոսքով՝ վարակվածների մեծ թիվը չպետք է SARS-CoV-2-ի նոր տարբերակի վտանգի ցուցիչ համարել:
 
Մասնավորապես ԱՄՆ-ում, որտեղ օրական կորոնավիրուսի մոտ մեկ միլիոն դեպք է հայտնաբերվում, ստիպում են երեք թեստ անել, ու եթե դրանցից գոնե մեկը դրական է, մարդուն ուղարկում են մեկուսացման:
 
«Այսինքն` դա օրական մեկ միլիարդ թեստի կարուսել է, որը ոչ մի բանի մասին չի վկայում, քանի որ 99,99 տոկոսը սուր շնչառական կամ անախտանիշ հիվանդություններ են», — պարզաբանել է Մյասնիկովը:
 
Նա նաև ընդգծել է, որ «Օմիկրոնի» պատճառով մահացության և հոսպիտալացումների թիվը, օրինակ, Ֆրանսիայում, չեն ավելացել: Սակայն վարակման վիճակագրությունը բացասական զգացողություններ են առաջացնում։
 
Նշենք, որ «Օմիկրոնը», ի տարբերություն «Դելտա» շտամի, շատ ավելի արագ է տարածվում, բայց կլինիկական ընթացքով բավականին թեթև է, հիմնականում ախտահարում է վերին շնչուղիները, ուղեկցվում է քթից արտահոսքով, կոկորդի ցավով և շատ ավելի հազվադեպ է առաջացնում թոքաբորբ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը