Նազարբաևի երկու փեսաները դադարել են գլխավորել ազգային ընկերությունները

Նազարբաևի երկու փեսաները դադարել են գլխավորել ազգային ընկերությունները

  • 15-01-2022 17:26:19   | Ղազախստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կրտսեր դստեր՝ Ալիյա Նազարբաևայի ամուսինը՝ Դիմաշ Դոսանովը, լքել է ղազախական KazTransOil պետական ընկերության գլխավոր տնօրենի և խորհրդի նախագահի պաշտոնը։ Panorama.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Samruk-Kazyna հիմնադրամի կայքը։
 
«ԿազՏրանսՕյլ ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի 2022 թվականի հունվարի 14-ի որոշման համաձայն՝ ԿազՏրանսՕյլ ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն (խորհրդի նախագահի) Դիմաշ Դոսանովի լիազորությունները ժամանակից շուտ դադարեցվել են»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
 
Նազարբաևի մյուս փեսան՝ Կայրաթ Շարիպբաևը լքել է «ՔազաքԳազ» (նախկինում՝ «ԿազՏրանսԳազ») ԲԸ ազգային ընկերության խորհրդի նախագահի պաշտոնը, նա եղել է բաժնետեր։
 
Ղազախստանի ԶԼՄ-ները Շարիպբաևին համարում են Նազարբաևի ավագ դստեր՝ խորհրդարանի Մեջիլիսի պատգամավոր Դարիգա Նազարբաևայի երկրորդ ամուսինը։ 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը