Ներքաղաքական իրավիճակի օրվա բանաձևը. Լեւոն Տեր-Պետրոսյան

Ներքաղաքական իրավիճակի օրվա բանաձևը. Լեւոն Տեր-Պետրոսյան

  • 15-01-2022 18:15:35   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ iLur-ի հարցին պատասխանել է ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
 
Մասնավորապես նա ասել է. 
 
1.Փաշինյանական վարչախումբը, միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է պահպանել իշխանությունը:
 
2.Քոչարյանի և Սարգսյանի ղեկավարած ընդդիմությունը, ներքին հակասություններով հանդերձ, նույնպես միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է զավթել իշխանությունը:
 
3.Ըստ այդմ, երեք ճամբարներում էլ իսպառ բացակայում է պետական շահի գիտակցությունը, ինչի անխուսափելի հետևանքը մեր ազգին սպառնացող նորանոր աղետներն են:
 
4.Ելքի փնտրտուքը բացառապես հակամարտող կողմերի և մտավորականության պարտականությունն է:
 
5.Հասարակության մնացյալ շերտերը իրավիճակի վրա ազդելու լծակներ այս պահին չունեն: Քաղաքագիտական և լրատվական դաշտի ակտիվ դերակատարները, գրեթե ամբողջությամբ, սպասարկում են հիշյալ երեք ճամբարների շահերը:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը