Ղազախստանի երեք շրջաններում շարունակվում են հակաահաբեկչական գործողությունները


Ղազախստանի երեք շրջաններում շարունակվում են հակաահաբեկչական գործողությունները

  • 15-01-2022 19:37:32   | Ղազախստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ղազախստանի հատուկ ծառայությունները շարունակում են հակաահաբեկչական գործողությունը հանրապետության երեք շրջաններում, որտեղ պահպանվում է ահաբեկչական վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին շաբաթ օրը հայտնել է Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունը։ «Կրիտիկական՝ կարմիր մակարդակը մնում է Ժամբիլ, Ալմա-Աթա շրջաններում և Ալմա Աթա քաղաքում: Այս շրջաններում հակաահաբեկչական գործողությունը շարունակվում է: Խնդրում ենք ըմբռնումով վերաբերվել իրավապահ մարմինների աշխատանքին և հետևել նրանց իրավական պահանջներին»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը