Երևան-Գյումրի ճանապարհին «ԳԱԶելի» վթարից ամիսներ անց երիտասարդը մահացել է
17-01-2022 13:16:07 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
shantnews.am. «ԳԱԶելի» վթարից ամիսներ անց՝ հունվարի 15-ին, Գյումրու «Պաթոլոգոանատոմիական լաբորատորիայից» հաղորդում է ստացվել, որ հունվարի 14-ին, ժամը 17.20-ին, «հետվնասվածքային էնցեֆալոպատիա» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոնում մահացել է 2003 թ. ծնված Գևորգ Անդրեասյանը, և ժամը 19.00-ին իրենց մոտ է տեղափոխվել նրա դիակը:
Մեկնած օպերատիվ խմբին Գ. Անդրեասյանի հորեղբայրը հայտնել է, որ եղբոր որդին մարմնական վնասվածքները ստացել էր 2021 թ. հոկտեմբերի 20-ին Երևան-Գյումրի ճանապարհի 51-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու հետևանքով: