Այն պատգամավորներին, որոնք ասում են՝ գաղտնի որևէ բան մինչև այսօր տեղի չի ունեցել, ես բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել․ Աննա Գրիգորյան


Այն պատգամավորներին, որոնք ասում են՝ գաղտնի որևէ բան մինչև այսօր տեղի չի ունեցել, ես բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել․ Աննա Գրիգորյան

  • 17-01-2022 14:07:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն անդրադարձավ իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին, որ հայ-թուրքական գործընթացում որևէ գաղտնի բան չի արվում։ Ըստ նրա՝ պետք է պարզաբանում տրվի, թե ՀՀ-ն բանակցությունների գնալիս ինչ պատկերացումներ ու տեսլական ունի, արդյոք հաշվարկվել են ռիսկերը և դրանք հնարավոր կառավարման ինչ մեխանիզմներ կան։
 
«Այն պատգամավորներին, որոնք ասում են՝ գաղտնի որևէ բան մինչև այսօր տեղի չի ունեցել, ես բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել։ Գոնե մեկն ասեմ՝ Վաղարշակ Հարությունյանը, ով գաղտնի ստորագրել է փաստաթուղթը։ Եվ մինչև վերջերս նույնիսկ պետական կառավարման ամենաբարձր օղակներում գտնվող անձինք չէի հաստատում այդ փաստաթղթի գոյությունը»,- նշեց նա։
 
«Երբ ասում եք՝ առանց նախապայմանների ենք բանակցում, բանակցություններից մեկ կամ երկու օր առաջ թուրքական կողմն ասում է՝ շատ կարևոր է, որպեսզի հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն։ Արդյո՞ք այս հանդիպման ընթացքում Թուրքիայի ներկայացուցչի հետ խոսել եք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորան վերաբերյալ։
 
Արդյոք քննարկվե՞լ է ցեղասպանության հարցը և արդյոք սա որպես հիմք է դրվել հետագա բանակցությունների, այսպես ասած, ավելի կառուցողական լինելու համար։ Քննարկվե՞լ են արդյոք տարածաշրջանում ապաշրջափակման գործընթացը և դրա համատեքստում նաև, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցը։ Սրանք բոլորը հարցեր են, որոնց դուք պարտավոր եք պատասխանել։ Եվ բուն պատասխանները հնչեցնելու փոխարեն գալիս ու այստեղ հոխորտո՞ւմ եք, ո՞ւմ վրա եք հոխորտում։ Եկեք ու այս հարցերին պատասխաններ հնչեցրեք»,- ասաց Աննա Գրիգորյանը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը