Ես ճիշտ լսեցի՞, որ էս դահլիճում ինչ-որ մեկը ինձ մեղադրեց Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու մեջ․ Ռուբեն Ռուբինյան
17-01-2022 14:32:46 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Lragir.am. ԱԺ նիստում ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն իր ելույթում պատասխանեց ընդդիմադիր պատգամավորների հայտարարություններին։ «Ես ճիշտ լսեցի՞, որ էս դահլիճում ինչ-որ մեկը ինձ մեղադրեց Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու մեջ։ Ուրեմն լսեք ինձ, տիկին Խամոյան և ձեր ամբողջ խմբակցությունը, այստեղ որևէ մեկը կա՞, որ կարող է կանգնի իմ դիմաց ասի, որ ես ազդեցության գործակա՞լ եմ։ Էդպիսի մարդ այստեղ չկա ու չի կարող լինել։ Ինչո՞ւ, որովհետև նախ դա իրապես անհիմն պնդում է, երկրորդը, որովհետև ի պատասխան դրա ես կարող եմ մոռանալ իմ ամբողջ համբերատարությունը և ասեմ կամ անեմ բաներ ձեր հետ։ Հանգստացեք բոլորդ ու իմացեք որտեղ եք, ինչ եք խոսում ու ում մասին»,- հայտարարեց Ռուբինյանը։