ԱԺ-ն քննարկում է ԿԲ նախագահի տեղակալի ընտրության հարցը. թեկնածուն Հովհաննես Խաչատրյանն է


ԱԺ-ն քննարկում է ԿԲ նախագահի տեղակալի ընտրության հարցը. թեկնածուն Հովհաննես Խաչատրյանն է

  • 18-01-2022 11:14:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
 Ազգային ժողովը քննարկում է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի ընտրության հարցը։
 
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի պաշտոնի համար Ազգային ժողովին է առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը։ Հովհաննես Խաչատրյանի կենսագրությունը ներկայացրեց ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։
 
Հովհաննես Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը իր թեկնածությունը առաջարկելու համար։
 
Խաչատրյանն իր ելույթը նվիրեց անցած երկու տարում ֆինանսական համակարգում տեղի ունեցած զարգացումներին, Կենտրոնական բանկի համարժեք գործողություններին և իր ստանձնած դերին։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը