Սա արշավ է ոչ թե Ռուբեն Ռուբինյանի, այլ ՀՀ ներկայացուցչի դեմ․ ՔՊ պատգամավոր


Սա արշավ է ոչ թե Ռուբեն Ռուբինյանի, այլ ՀՀ ներկայացուցչի դեմ․ ՔՊ պատգամավոր

  • 18-01-2022 11:20:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. «Արշավ է սկսվել Հայաստանի Հանրապետության կողմից Թուրքիայի հետ բանակցող մեր ներկայացուցչի՝ պարոն Ռուբինյանի դեմ»,- ԱԺ նիստում այսօր ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ նշելով, որ երեկվանից և ԱԺ նիստերում, և մամուլում Ռուբինյանի դեմ գործողություններ կան։
 
«Եվ սա արշավ է ոչ թե Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի դեմ, այլ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի դեմ, ասել է, թե ՀՀ դեմ։ Ո՞ւմ է ձեռնտու արշավ սկսել ՀՀ դեմ, էլ ո՞ւմ, բացի թուրքական ազդեցության գործակալներից կամ այլ օտարերկրյա ազդեցությունների գործակալներից։ Ո՞ւմ էր ձեռնտու, օրինակ, պատերազմի օրերին ամեն ինչ անել, որպեսզի տանկերը շրջվեն դեպի Երևան։ Էլ ո՞ւմ, բացի ադրբեջանական կամ թուրքական ազդեցության գործակալներից։ Ո՞ւմ է ձեռնտու պատերազմից հետո իրենց հետ փոխկապակցված մարդկանց ներկայությամբ ավերել պետական կառույցները, շենքերը։ Էլ ո՞ւմ, բացի թուրքական կամ ադրբեջանական ազդեցության գործակալներից։
 
Ո՞ւմ է ձեռնտու գենշտաբի զինվորականներին հանել պետության դեմ, էլ ո՞ւմ, բացի թուրքական ազդեցության գործակալներից։
 
Եվ վերջապես, ո՞ւմ է ձեռնտու՝ ամեն ինչ անել վարկաբեկելու Ռուբեն Ռուբինյանին Թուրքիայի հետ նոր սկսվող բանակցություններում և կարգավորման այս գործընթացում։ Էլ ո՞ւմ, բացի օտարերկրյա ազդեցության գործակալներից։ Եվ, ուրեմն, ես հարց ունեմ, հարգելի գործընկերներ, կարո՞ղ է դուք օտարերկրյա ազդեցությամբ գործակալներ եք։ Պատասխանեք այս հարցին և հիմնավոր»,- հայտարարեց Արթուր Հովհաննիսյանը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play