Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետին՝ հայ-բուլղարական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ


Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետին՝ հայ-բուլղարական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ

  • 18-01-2022 12:54:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովին՝ Հայաստանի և Բուլղարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ:  Ուղերձում ասված է.
 
«Ձերդ Գերազանցություն,
 
Ձեզ եմ հղում ջերմագույն շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի կապակցությամբ: 1992 թվականին ստորագրված Արձանագրությունը պաշտոնապես ամրագրեց մեր երկու ժողովուրդների միջև դարեր շարունակ ձևավորված պատմական և մշակութային առնչությունները:
 
Երեք տասնամյակների ընթացքում մեր երկկողմ միջպետական հարաբերությունները նշանավորվել են փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված անկեղծ և արդյունավետ համագործակցության շարունակական զարգացմամբ։ Այսօր մենք ունենք հագեցած երկկողմ օրակարգ, որն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ գործընկերություն միջազգային կազմակերպություններում, քաղաքական երկխոսություն, միջխորհրդարանական համագործակցություն, ինչպես նաև ակտիվ փոխգործակցություն կրթության, մշակույթի և առևտրատնտեսական ոլորտներում:
 
Համոզված եմ, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն իր հերթին լավագույնս կնպաստի մեր երկկողմ համագործակցության լայն շրջանակն էլ ավելի ամրապնդելուն և խորացնելուն:
Կրկին շնորհավորելով դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի առթիվ՝ ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play