Ադրբեջանը և Հայաստանը՝ ՆԱՏՕ-ի համար «արժեքավոր գործընկերներ»


Ադրբեջանը և Հայաստանը՝ ՆԱՏՕ-ի համար «արժեքավոր գործընկերներ»

  • 18-01-2022 14:00:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Trend ադրբեջանական լրատվական գործակալության փոխանցմամբ, Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան հույս է հայտնել, որ դաշինքը կշարունակի բարձր մակարդակով երկխոսությունը և լայնածավալ համագործակցությունն Ադրբեջանի հետ:
 
Ըստ Trend-ի, տարածաշրջան վերջին այցի ընթացքում Կոլոմինան հանդիպել է Ադրբեջանի մի շարք բարձրաստիճան ղեկավարների հետ և քննարկել ՆԱՏՕ-Ադրբեջան համագործակցության հարցերը, այդ թվում՝ «Ծրագրավորման գործընթաց և վերլուծություն» ծրագրի շրջանակում ադրբեջանական իշխանությունների հետ համագործակցությունը վերականգնելու հնարավորությունը:
 
ՆԱՏՕ-ն նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանը և Հայաստանը կբարելավեն հարաբերությունները:
 
«Ադրբեջանը և Հայաստանը ՆԱՏՕ-ի համար արժեքավոր գործընկերներ են, մենք կոչ ենք անում կողմերին խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել բռնությունների վերսկսման, չլուծված հարցերը պետք է կարգավորել դիվանագիտական ճանապարհով: Ողջունում ենք երկխոսությունը թե՛ Մինսկի խմբի շրջանակում և թե՛ դրանից դուրս, ակնկալում ենք տեսնել երկու երկրների միջև հարաբերությունների բնականոնացմանն ուղղված քայլեր», - Trend-ին փոխանցել են Հյուսիսատլանտյան դաշինքից:
 
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը տարածաշրջանում էր անցած տարվա հոկտեմբերին, Հայաստանում նա հանդիպել է վարչապետի, պաշտպանության և արտաքին գործերի նախարարների հետ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play