Ահաբեկչական հարձակում Աբու Դաբիում. հրդեհ է բռնկվել օդանավակայանի տարածքում, կան զոհեր


Ահաբեկչական հարձակում Աբու Դաբիում. հրդեհ է բռնկվել օդանավակայանի տարածքում, կան զոհեր

  • 18-01-2022 14:31:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ահաբեկչական հարձակում  է տեղի ունեցել ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում: Անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել, վեցը՝ վիրավորվել։ Աբու Դաբիի ոստիկանությունը հայտնել է, որ մահացածներից մեկը Պակիստանի քաղաքացի է, երկուսը՝ հնդիկներ։
 
Ըստ WAM գործակալության, գրոհային անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակում է իրականացվել Էլ Մուսաֆա քաղաքի մետրոպոլիայի տարածքում։
 
Պայթյուններից հետո հրդեհ է բռնկվել ADNOC-ի և Աբու Դաբիի միջազգային օդանավակայանի տարածքում։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է իրանամետ Անսարուլլա (հութի) շարժումը։
 
Շարժման ռազմական ներկայացուցիչը «Ալ Մասիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ առաջիկա ժամերին այս հարցի վերաբերյալ հայտարարություն կանի։
 
Հիշեցնենք, որ 2015 թվականից Արաբական Միացյալ Էմիրությունները մասնակցում է Եմենի քաղաքացիական պատերազմին նախկին նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադիի կողմից, ով դեմ է հութիների շարժմանը։
 
Մյուս կողմից,  հութիներինաջակցում է Իրանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը