Երևանում կբացվի ֆրանսիական ինստիտուտ


Երևանում կբացվի ֆրանսիական ինստիտուտ

  • 18-01-2022 16:29:58   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոթը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Հայաստանում ստեղծվելու է ֆրանսիական ինստիտուտ։
 
«Ուրախ եմ, որ Հայաստանում գտնվելու չորս տարիներին նախագծել, մշակել ու «Ազնավուր» հիմնադրամի հետ իրականացրել եմ Երևանում Ֆրանսիական ինստիտուտ ստեղծելու ծրագիրը»,- նշել է դեսպանը ու հայտնել է, որ ինստիտուտը կհիմնադրվի Ազնավուր կենտրոնի մոտ։
Նրա խոսքով, ինստիտուտը կմիավորի բոլոր այն անձանց ծրագրերը, որոնք երկու երկրների մշակութային հարաբերություններում ավանդ են ունեցել, կդառնա ֆրանսիական մշակույթի, լեզվի ցուցադրություն:
 
«Այս ինստիտուտի համար մենք պարտական ենք բոլոր այն հայերին, որոնք սիրում են Ֆրանսիան, այն ուսուցիչներին, որոնք սովորեցնում են մեր լեզուն, այն երիտասարդներին, որոնք հետաքրքրվում են մեր մշակույթով, բոլոր նրանց, որոնք իրենց տեսնում են մեր արժեքների մեջ»,- գրել է նախկին դեսպանը՝ ինստիտուտին մաղթելով մեծ հաջողություն։
 
Դեսպանը նաև հրապարակել է Ֆրանսիայի կառավարության համապատասխան որոշումը, որը ստորագրվել է հունվարի 12-ին։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն