Գերմանիան արգելել է իր օդային տարածքն օգտագործել Կիևին օգնելու համար


Գերմանիան արգելել է իր օդային տարածքն օգտագործել Կիևին օգնելու համար

  • 18-01-2022 19:18:18   | Գերմանիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

shantnews.am Բրիտանական ինքնաթիռները, որոնք ռազմական օգնություն են տեղափոխում  Ուկրաինա, ստիպված են եղել շրջանցել Գերմանիայի օդային տարածքը և տեղ հասնել ավելի երկար ճանապարհով, որովհետև Գերմանիան  չի թույլատրել օգտագործել իր օդային տարածքը։ Այս մասին հայտնում է UK Defence Journal-ը։
 
«Բրիտանական երկու C-17 ինքնաթիռները, որոնք ռազմամթերք են տեղափոխում Ուկրաինա, ստիպված շրջանցել են Գերմանիայի տարածքն այն բանից հետո, երբ այդ երկիրը հրաժարվեց Ուկրաինային պաշտպանական սպառազինություն տրամադրել»,- գրում է պարբերականը։
 
Ավելի վաղ Բորիսպոլի օդանավակայանում վայրէջք էին կատարել բրիտանական C-17A Globemaster III ինքնաթիռները, որոնք տեղափոխել են հակատանկային  պաշտպանական  թեթև համակարգեր։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play