Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ


Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ

  • 18-01-2022 20:34:42   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի հետ։
 
Այս մասին հաղորդագրություն է տարածել պաշտոնական Կրեմլը, որում ասված է.
 
«Հաշվի առնելով Իլհամ Ալիևի վերջերս կատարած այցը Ուկրաինա՝ քննարկվել են փակուղում հայտնված ներուկրաինական կարգավորման հարցերը։ Վլադիմիր Պուտինը խոսել է ԱՄՆ-ի և դաշնակիցների հետ իր շփումների մասին՝ Ռուսաստանի անվտանգության ապահովման երաշխիքների տրամադրման հարցերի շուրջ։
 
Ղազախստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ մտքերի փոխանակության ընթացքում գոհունակություն է հայտնվել, որ իրավիճակը արագորեն կայունացել է, մասնավորապես՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի առկայության շնորհիվ։
 
Հաստատվել է ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման մտադրությունը»։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը