Էրդողանը հրավիրել է Պուտինին ու Զելենսկիին Թուրքիա՝ առկա տարաձայնությունները հարթելու համար


Էրդողանը հրավիրել է Պուտինին ու Զելենսկիին Թուրքիա՝ առկա տարաձայնությունները հարթելու համար

  • 19-01-2022 11:48:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Թուրքիան պատրաստ է հարթակ տրամադրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի միջև բանակցությունների համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը։
 
«Նախագահ Էրդողանը երկու առաջնորդներին հրավիրել է գալ Թուրքիա և հանդիպում կազմակերպել՝ լուծելու առկա խնդիրները և տարաձայնությունները: Թուրքիան պատրաստ է միջնորդական ցանկացած դեր խաղալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունը նվազեցնելու համար»,- ասել է նա։
 
Բացի այդ, Քալինը հայտնել է, որ Թուրքիայի նախագահը մտադիր է առաջիկա շաբաթներին այցելել Ուկրաինա։
 
Արևմտյան քաղաքական գործիչները և լրատվամիջոցները բազմիցս հայտարարել են, որ Ռուսաստանը հարձակում է նախապատրաստում Ուկրաինայի վրա։
 
Մոսկվան հերքել է այդ մեղադրանքները և հայտարարել, որ նման մեղադրանքներն օգտագործվում են որպես պատրվակ Ռուսաստանի սահմանների մոտ ռազմական տեխնիկա և ՆԱՏՕ-ի ուժեր տեղակայելու համար։
 
Կրեմլում ընդգծել են, որ իրենք որևէ ագրեսիվ պլան չեն մշակել և չեն սպառնացել որևէ մեկին, և զորքերի տեղաշարժը ողջ երկրում չպետք է անհանգստացնի որևէ մեկին։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը